Հազարավոր բաղադրատոմսերից ընտրել ենք ամենահամեղներից մեկը և ցանկանում ենք ներկայացնել ձեզ։ Սպանախով այս կարկանդակը կհիացնի բոլորին։

Դե իսկ սպանախի օգտակարության մասին խոսելն էլ ավելորդ է։ Պատրաստեք այս ուտեստը, վայելեք աներևակայելի համը և միևնույն ժամանակ սնվեք օգտակար և առողջ։

Սպանախով, պանրով համեղ կարկանդակ ունենալու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
Սպանախ — 100 գր
Պանիր սուլուգունի — 150 գր
Կաթնաշոռ — 50 գր
1 հավկիթ
1/4 թ/գ աղ
Շերտավոր խմոր
1/2 — հավկիթ
Քունջութ

Սպանախը լավ լվանալ, կտրատել, 1-2 ր շոգեխաշել և տեղափոխել քամիչի մեջ, քամել ջրից։ Ձեռքերի օգնությամբ սպանախի ջուրն ամբողջությամբ դուրս բերել։ Ցանկանում ենք նկատել, որ սպանախը ցանկացած տեսքով կարելի է կիրառել։

Եթե ունեք սառեցրած սպանախ, կարող եք օգտագործել: Քամելուց հետո աղ անել, ապա մեկ այլ տարայում քերել պանիրը, միախառնել կաթնաշոռի հետ, հավելել մեկ հավկիթ, ապա միացնել ջրքամած սպանախը և լավ խառնել։

Այնուհոտև բացել շերտավոր խմորը, տալ շրջանի տեսք, վրան քսել սպանախային խառնուրդը, ապա ևս մեկ շրջանաձև շերտով ծածկել, վրան քսել հարած հավկիթ, դանակի օգնությամբ ձևավորել, վրան շաղ տալ քունջութ և տեղափոխել 200c տաքացրած ջեռոց մոտ 15 րոպեով: Համտեսել տաք վիճակում։