Արշտայով ոսպապուր․ հայկական խոհանոցի հայտնի ապուրներից մեկը․ վայելեք իրական համը


Ժամանակակից խոհանոցը գրավիչ է, համեղ և նորաձև։ Սակայն հայկական ավանդական ուտեստները, հատկապես ապուրները, երբ ուտում ես, ուր էլ որ լինես, ասես՝ տանն ես։ Ներկայացնում ենք հայկականության բույրով մի ապուր, որն իրական վայելք կարող  է լինել։ Արշտայով ոսպապուր՝ հայկական խոհանոցի հայտնի ապուրներից մեկը։

Անհրաժեշտ է՝

Կանաչ ոսպ — 200 գ

Արշտա — 50 գ

Սոխ — 1 հ․

Տոմատ — 1 ճ․գ․

Աղ, սև և կարմիր պղպեղներ, չոր ռեհան ու թարմ համեմ՝ ըստ ճաշակի։

Կանաչ ոսպը 3-5 ժամով թրջել սառը ջրով: Կարելի նաև գիշերը թրջել, առավոտյան օգտագործել։ Քամել և կրկին սառը ջրով դնել եփվելու: Երբ ոսպը եփված կլինի, ավելացնել արշտան և պատրաստել սոխառած՝ տապակել մինչ սոխը կոսկեգունի:

Բուսայուղի կամ կարագի մեջ (իսկ առավել առողջարար ուտեստ ստանալու համար, խորհուրդ  էտրվում սոխը տապակել ձիթապտղի յուղով) տապակել սոխը, ավելացնել համեմունքները և տոմատի մածուկ:

2 րոպե տապակել և ավելացնել ապուրին: Վերջում լցնել թարմ համեմ և վայելել թթվով։


Понравилась статья? Поделиться с друзьями: