Երեկոյան ընտանեկան հավաքույթներն է՛լ ավելի ջերմացնելու և մտերմիկ դարձնելու համար առաջարկում ենք պատրաստել համեղ կեքս, որը հրաշալիորեն համադրվում է ինչպես սուրճի, այնպես էլ թեյի հետ։
Այնպես որ, պահը հաճելի և համեղ կլինի ինչպես սուրճի սիրահարների, այնպես էլ՝ թեյի։ Սա ամենապարզունակ թխվածքի տեսակն է, որ յուրաքանչյուրը յուրովի է պատրաստում։ Իսկ եթե կա վառ երևակայություն, ապա այս սովորական կեքսը հնարավոր կլինի վերածել հրաշքի։
Դե ինչ, այն պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ բաղադրիչները՝
Հավկիթ — 2 հ․
Կաթ — 200 մլ
Շաքարավազ — 150 գ
Բուսայուղ — 100 մլ
Կակաո — 3 ճ․գ․
Փխրեցուցիչ — 10 գ
Ալյուր — 250 գ
Այս նուրբ ու անչափ համեղ կեքսերը, որոնք ուղղակի հալվում են բերանում, կարող եք պատրաստել առանց որևէ դժվարությամբ, իսկ խոհանոցու տարածվող բույրն անգնահատելի է և ախորժաբեր։
Պատրաստման ողջ ընթացքին և մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։ Բարի ախորժակ։