Սիսեռով ապուր․ հայկական, ավանդական ընթրիք, որը կհավանեն ընտանիքի բոլոր անդամները


Հայկական ընթրիքի, ճաշի սեղանին պարտադիր է ճաշը՝ ապուրը։ Այլ երկրների խոհանոցներում հիմնականում կարելի է հանդիպել աղցանների, պաստաների, սակայն մենք՝ հայերս, պարտադիր պետք է համտեսենք «ջրիկ ճաշ»-ը։

Այսօր ցանկանում ենք ներկայացնել օգտակար և անչափ համեղ ապուրի բաղադրատոմս՝ տավարի մսով, սիսեռով ապուր: Այս ապուրը չշփոթել «Փիթի»-ի հետ, քանի որ վերջինս պատրաստում են պարտադիր ոչխարի յուղոտ մսից և կարտոֆիլով: Սա պարզապես սիսեռով համեղ ապուր է:

Անհարժեշտ է՝

Սիսեռ — 200 գ

Տավարի միս — 500 գ

Սոխ — 1 հ․

Տոմատի մածուկ — 1 ճ․գ․

Լոլիկ — 1 հ․

Աղ, պղպեղ, չորացրած ռեհան

Համեմ — մի քանի ճյուղ⠀

Սիսեռը գիշերը թրջել, առավոտյան ջուրը թափել, մաքուր սառը ջրով դնել եփելու: Նախապես անհրաժեշտ է խաշել նաև միսը և արգանակն անցկացնել մաղով։ Կարագով կամ բուսայուղով տապակել սոխը մինչ կոսկեգունի։ Ավելացնել տոմատը և կեղևազրկած մանրացրած լոլիկը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, չոր ռեհանով:

Ավելացնել միսը և խաշած սիսեռը: Լցնել մսի արգանակն այնքան, որ թեթև ծածկվի և ցածր կրակով եփել կես ժամ: Վերջում ավելացնել համեմ:


Понравилась статья? Поделиться с друзьями: