Ամռան այս տապին մարդիկ չեն կարողանում տրամադրվել նստել սեղանի շուրջ և սնունդ ընդունել, քանի որ շոգն անչափ խանգարող հանգամանք է այս դեպքում։

Այս օրերին հաճելի է համտեսել սառը ուտեստներ և ըմպելիքներ, սակայն ինչպես գիտենք ուժերը պետք է պահպանել, իսկ դրա համար պետք է սնունդ ընդունել և հարստացնել էներգիան։ Առաջարկում ենք սառը ապուր, որն այդքան ակտուալ ու տարածված է այլ երկրներում։

Անհրաժեշտ է՝
Կանաչ սոխ — 10 հատ
Սամիթ — 0,5 փունջ
Սառույց — 7-8 կտոր
Մածուն — 1 լ
Քերած վարունգ — 2 հ․
Խաշած, ապա քերած բազուկ — 1 հ․
Թթվասեր — 1 ճ․գ․
Խաշած հավկիթ — 1 հ․
Հազարի մի քանի տերև ձևավորման համար

Կանաչ սոխը, սամիթը, սառույցը և մածունը միախառնել և տարան տեղափոխել սառնարան։ Այնտեղ թողնել քսան րոպե։ Այնուհետև դուրս բերել և ավելացնել քերած վարունգը, բազուկը։

Իսկ թթվասերը, խաշած հավկիթը և մանրացված հազարի տերևները ավելացրեք որպես ձևավորում։ Իսկ թե ինչպես ձևավորել, կօգնեն հասկանալ նյութին կից լուսանկարները։