Վրացական խոհանոցն իր յուրօրինակ ուտեստներով լավագույններից է։ Այստեղ շատ ուտեստներ կան, որոնք մեծ հայտնիություն ունեն։ Դրանցից մեկն էլ շատերի կողմից սիրված խաչապուրին է։ Ժամանակի ընթացքում այն հարյուրավոր տեսակներ է սկսել ձեռք բերել և բոլորն էլ համեղ ու յուրատեսակ են։ Այս նյութում կներկայացնենք խաչապուրու մի հրաշալի բաղադրատոմս, որի պատրաստումը կընթանա հաշված րոպեների ընթացքում։

Ձեզ անհրաժեշտ կլինի՝
Շերտավոր խմոր — 1 շերտ
Նրբերշիկ — 4 հ․
Տոմատ — 1 ճ․գ․
Հավկիթ — 1 հ․
Պանիր — 100 գ

Պատրաստի շերտավոր խմորը փռել հարթ սեղանին, նրբերշիկներն անկյուններում տեղավորելով փաթաթել այնպես, որ մեջտեղում քառակուսի փոսիկ մնա։

Կցված լուսանկարներն այս հարցում ձեզ կարող են ուղեցույց լինել։ Փոսիկի մեջ քսել տոմատը, վրան կոտրել մեկ հավկիթ, լցնել քերած պանիրը, այնուհետև խմորը պատել հարած հավկիթով և տեղափոխել 150 աստիճան տաքացված ջեռոց մոտավորապես 25 րոպեով։

Շատ կարճ ժամանակահատվածում կստանաք անմահական ուտեստ, որը դուր կգա բոլորին։