Կոտլետներն ամենահամեղ ուտեստներից են, որոնք կարելի է համադրել այլ ճաշատեսակների հետ։ Ներկայացնում ենք կոտլետի բաղադրատոմս, որը շատ հեշտ է պատրաստել, այն ստացվում է բոլորի մոտ։ Դրանք հյութեղ են և առողջարար, քանի որ պատրաստվում են ջեռոցում։ Բանջարեղենային համադրությամբ այս կոտլետները կհավանեն անգամ ամենաքմահաճները։

Անհրաժեշտ է՝
Հավի աղացած միս — 800 գ
Սոխ — 1 հ․
Գազար — 1 հ․
Դդմիկ — 1 հ․
Բրինձ — 100 գ
Հավկիթ — 1 հ․
Աղ, կարմիր պղպեղ, սխտորի փոշի

Բուսայուղում կարմրացնել մանրացաված սոխը, ապա միացնել քերած գազարը և շոգեխաշել մինչ փափկելը, ապա առանձին կիսախաշել բրինձը։

Այնուհետև քերիչով անցկացված դդմիկին աղ անել և փոքր-ինչ անց ձեռքերի օգնությամբ քամել և դուրս բերել ավելորդ հեղուկը։ Այժմ այս ամենը միացնել իրար, ապա հավելել համեմունքները և հավկիթը։

Լավ խառնել, ձևավորել կոտլետներ և պատրաստել 180 աստիճան տաք ջեռոցում 25-30 ր։ Շատ համեղ է ստացվում։ Կարող եք վայելել և զգալ անմահական համային հատկանիշներով օժտված այս կոտլետերը։ Բարի ախորժակ։