Հայկական մատնաքաշ․ սեփական ձեռքերով պատրաստեք համեղ հաց


Հայաստանում քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր կհրաժարվեն հացից և ուտեստները կսկսեն համտեսել առանց հացի։ Հայ ժողովուրդը հաց սիրող է։ Եվ հին դարերից սկսած հացը սուրբ է համարել։ Ընդունված է համարել, որ եթե տանը հացը թխված է և հաց կա, այդ տանը սոված մարդ չի լինի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ուտեստներ կան կամ չկան։ Ներկայացնում ենք, թերևս, շատերի կողմից սիրված հացի տեսակի՝ մատնաքաշի բաղադրատոմս։ Այն հեշտորեն կարող եք պատրարստել սեփական ձեռքերով՝ հենց ձեր տանը։

Անհրաժեշտ է՝

Ջուր — 350 մլ

Ալյուր — 500 գ

Շաքար — 1 ճ․գ․

Բուսայուղ — 2-3 ճ․գ․

Աղ — 1 թ․գ․

Խմորիչ — 1,5 թ․գ․

Նախ հարկավոր է ջրով լի տարայի մեջ լցնել խմորիչը, շաքարը, խառնել, ապա հավելել  2-3 ճ․գ ալյուր, լավ խառնել, ծածկել և դնել մի կողմ՝ 15 ր։ Երբ կնկատեք, որ ծավալը մեծացել է, ավելացրեք ալյուրի մնացած մասը և հունցելով ստացեք խմոր։

Այն տեղափոխել բուսայուղով պատված թասի մեջ, ծածկել և թղնել 30 ր։ Այնուհեհտև բաց անել խմորը և բուսայուղում թաթախված ձեռքերով  կրկին հունցել և թողնել ծածկված մնա ևս քսան րոպե, որից հետո ձևամանի վրա շաղ տալ ալյուր, վրան դնել խմորը և տալ մատնաքաշի տեսք։

Ծածկել սննդային թաղանթով և թողնել 30 ր։ Այնուհետև տեղափոխել 200 աստիճան տաքացված ջեռոցում և թխել 20-25 ր։


Понравилась статья? Поделиться с друзьями: