Կարմիր ոսպը հայտնի է իր օգտակարությամբ և չի զիջում սովորական ոսպին։ Այս հատիկավորով պատրաստված ուտեստն անչափ արագ է պատրաստվում և իր գեղեցիկ ու հագեցած գունավորման շնորհիվ կարող է հրաշալի դիտվել սեղանին։

Այս ուտեստը կզարդարի ձեր սեղանը, կզարմացնի հյուրերին և կհագեցնի։ Դե իսկ համի մասին խոսելն ավելորդ ենք համարում․ այն աննկարագրելի է։

Անհրաժեշտ է ՝
Կես գլուխ սոխ
1 կարմիր թարմ պղպեղ
1 քերած գազար
3 ճ․գ բուսայուղ
1 լոլիկ + 1 ճ․գ տոմատ
200 գ կարմիր ոսպ
250 մլ ջուր
Աղ, սև պղպեղ, չորացրած ռեհան

Բանջարեղենը տապակել, որից հետո ավելացնել լվացած կարմիր ոսպը, ջուր, համեմել և եփել ցածր կրակով՝ 15-20 ր: Վերջում ավելացնել չորացրած ռեհան կամ թարմ համեմ: Ռեհանով առավել համեղ կստացվի և կունենա անուշ բույր։ Ուտեստը կսիրեն վեգանները, փոքրիկները և համեղ ուտել սիրող մեծերը։

Այս ուտեստն այն շարքից է, երբ օգտակարը, հեշտը և արագը կարելի է մեկտեղել։ Փորձեք պատրաստել և կհամոզվեք ինքներդ։ Բարի ախորժակ։