Խորովածն ասոցացվում է բնության գրկում անցկացվող հավաքույթների հետ։ Առանց բնության գիրկ էլ հասնելու կարելի է տան պայմմանններում խորվածի բույրն ու համը վայելել։

Այդ իսկ պատճառով այս բաղադրատոմսը կհիացնի ձեզ։ Այն խորոված է տան պայմաններում, որը պատրաստելիս, հավատացեք, որևէ դժվարության չեք բախվի։ Նաև կզարդարի ինչպես ձեր առօրյա, այնպես էլ տոնական սեղանը։

Անհրաժեշտ է՝
Խոզի միս — 1,3 կգ
Աղ, սև և կարմիր պղպեղներ
Սամիթ
Կարագ — 100 գ
Սխտոր — 1 ատամիկ

Եվ այսպես, խոզի միսը կտրատեք այնպես, ինչպես պատկերված է կցված լուսանկարում։ Այնուհետև միսը լավ ծեծել, ապա լավ համեմել, դնել մի կողմ։

Առանձին ափսեում սենյակային ջերմաստիճանի կարագին միացնել մանրացված սամիթը, քերած սխտորը, տրորել, միախառնել և քսել մսի կտորների վրա, ռուլետանման փաթաթել։

Կարելի է մանրացված, համեմած կարտոֆիլները լցնել ձևամանի մեջ, վրան դասավորել մսի կտորները։ Եփել ջեռոցում՝ 180 աստիճան ջերմությամբ, 45 ր։