Եթե ունես 1 ձու, 1 խնձոր և 5 րոպե, ապա պատրաստիր այս խմորեղենը, որը անմահական համ ունի


Եթե դրսում ցուրտ է և տանից դուրս գալու կամ խանութ գնալու ցանկությունը բացակայում է, բայց սառնարանում ունեք 1 հավկիթ, 1 խնձոր, ապա հրաշալի խմորեղեն կարելի է պատրաստել, որը կհիացնի ընտանիքի բոլոր անդամներին և ինչու ոչ՝ հյուրերին։

Անհրաժեշտ կլինի՝

1 հավկիթ

1 խնձոր

2 ճաշի գդալ շաքարավազ

125 գ մածուն կամ թթվասեր (4 ճաշի գդալ)

3 ճ․ գ․ բուսական յուղ

250 գ ալյուր

2 թ․գ․ փխրեցուցիչ կամ 1թ․գ․ սոդա

Բուսական յուղ տապակելու համար

Հավկիթը և շաքարավազը միախառնել, ավելացնել բուսական յուղը, ապա լցնել մածունը և կրկին խառնել։ Այս զանգվածը թողնել և առանձին տարայում մաքրել խնձորի կեղևը և մանր քառակուսիներով կտրատել և միացնել զանգվածին, լավ խառնել, ապա հավելել ալյուրը և փխրեցուցիչը, ստանալ համասեռ զանգված։

Խմորից առանձնացնել մանր կտորներ և բուսայուղում թաթախված ձեռքերով ստանալ գլանակներ, որոնք անհրաժեշտ է տապակել բուսայուղում երկու կողմից։

Վրան կարելի է շաղ տալ շաքարի փոշի։ Այստեղ խնձորն ապահովում է խմորի փափկությունն ու յուրահատուկ համը։ Անուշ լինի։


Понравилась статья? Поделиться с друзьями: