Բրնձով փլավ «Տոնական». բրինձն այս տարբերակով ուղղակի կհիացնի ձեզ


Բրնձով փլավ «Տոնական»։ Բրինձն այս տարբերակով առաջարկում ենք մատուցել ինչպես առանձին ուտեստ, այնպես էլ խավարտ, որը կարելի է պատրաստել ջեռոցում թռչնամսի հետ:

Անհրաժեշտ է ՝

0,5 սոխ

0,5 գազար

150 գ շամպինիոն

300 գ բրինձ

1թ/գ աղ

1/4 թ/գ սև պղպեղ

1/4 թ/գ դարչինի փոշի

1 կտոր շաքար (պարտադիր)

1ճ/գ սոճընկույզ

2ճ/գ չորացրած սև հաղարջ, սև չամիչ(ինչպես կնախընտրեք ինքներդ)

Բուսայուղ

Եռման ջուր

Բրինձը լավ լվանալուց հետո, մինչ ջուրն արդեն պարզ կլինի, միացնել սոխը, գազարը՝ մանր կտրատած, տապակել բուսայուղում:

Ավելացնել սունկը, և մի քանի րոպե տապակել, ապա միացնել բրինձը: Ամբողջը միասին տապակել 5 ր, համեմել(սոճընկույզ, աղ, շաքար, սև պղպեղ, դարչին)։ Հավելել չիրը, եռման ջուրը և փակ կափարիչով եփել մինչ պատրաստի լինելը: 1 բաժակ բասմատի բրնձին ավելացնել 1.5 բաժակ եռման ջուր։

Ցանկացած տեսակի բրնձով փլավ եփելիս՝ կրակն անջատած ժամանակ կափարիչի տակ փռել խոհանոցային բարակ սրբիչ և թողնել փլավը 10 ր հանգստանա։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։


Понравилась статья? Поделиться с друзьями: