Անչափ համեղ կեքս, որի բույրն ու փափկությունն ուղղակի խենթացնող է


Քաղցր, փափուկ, նուրբ և համեղ կեքսը լավագույն  տարբերակն է արագ և հեշտորեն թեյի գեղեցիկ սեղան ստանալու համար և օրը կամ երեկոն հաճելի անցկացնել ընկերների, ընտանիքի հետ։ Այս բաղադրատոմսը, որը ցանկանում ենք ներկայացնել, դասկան կեքսի նույն բաղադրատոմսն է, սակայն շատ փոքրիկ քայլով այն ամբողջովին այլ երանգ կարող է ստանալ և հիացնել ձեզ իր համով։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Նարինջ — 1 հ․

Կարագ — 100 գ

Հավկիթ — 3 հ․

Կաթ — 200 մլ

Շաքարավազ — 150 գ

Ալյուր — 350 գ

Փխրեցուցիչ — 10 գ

Այս կեքսն անչափ դյուրին է պատրաստելը։ Փորձեք և կհամոզվեք։ Ընդամենն անհրաժեշտ է կտրատած նարինջը, կարագը, հավկիթը, կաթը և շաքարավազը անցկացնել բլենդերով, այնուհետև հավելել ալյուրը փխրեցուցիչի հետ միասին։

Ստանալ թթվասերի խտության նման խմոր և տեղափոխել յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ։

Ապա թխել 180 աստիճան միացված ջեռոցում՝ 45 ր։ Բույրն ու փափկությունը խենթացնող է։ Անուշ լինի։


Понравилась статья? Поделиться с друзьями: