Խոհանոցը փորձարկումների և համեղը ստեղծելու մի վայր է։ Եվ ոսկե կանոնն այստեղ միշտ գործում է․ ներդնել սեր և ցանկություն։ Ահա և վերջ․ ամեն բան կստացվի և ամեն բան համեղ կստացվի, հավատացեք։ Այս անգամ ներկայացնելու ենք համեղ, բերանում հալվող թխվածքաբլիթներ, որոնք միշտ ստացվում են։ Բաղադրամասերը սակավ են և հասանելի։

Անհրաժեշտ է՝
Ալյուր — 1 բաժակ
Ջուր — 1 բաժակ (250 մլ)
Կարագ — 100 գ
Հավկիթ — 4 հ․
Աղ — 1 պտղունց

Թավայում լցված ջրի մեջ հավելել կարագն ու աղը, ապա հասցնել եռման, բայց չեռացնել։ Այնուհետև անհրաժեշտ է լցնել ալյուրը և լավ խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն։

3 ր-ով դնել կրակին՝ արագորեն խառնելով, ապա դնել մի կողմ։ Փոքր-ինչ սառչելուց հետո՝ երբ կհասնի մոտավորապես 70 աստիճանի, ավելացնել հավկիթները մեկ-մեկ և յուրաքանչյուրից հետո լավ խառնել։

Այս խմորը լցնել խոհանոցային պարկի մեջ և յուղաթղթով պատված ձևամանի մեջ ձևավորել թխվածքաբլիթներ և թխել 180-200 աստիճան ջերմությամբ, 30-35 ր։