Ամառային տորթ՝ պարզ բաղադրությամբ:
Այս տորթը շատ պարզ ու հեշտ է պատրաստելը:

Բաղադրությունը՝
Խմորի համար՝
Ձու-2 հատ
Շաքարավազ-0.5 բաժակ
Ալյուր-0.5 բաժակ
Սոդա-0.5թ/գդ
Կրեմի համար՝
Թթվասեր-400գ
Շաքարավազ-1 բաժակ
Ելակ՝ ըստ ցանկության
Կիվի՝ ըստ ցանկության
Ժելատին:
Պատրաստման եղանակը՝
Խմորի համար հարել ձուն, ավելացնել շաքարավազը: Ալյուրի մեջ լցնել սոդան, խառնել:Այս զանգվածը ավելացնել ձվի վրա, խառնել: Ապա եփել ջեռոցում 180 աստիճան տաքության տակ:
Կրեմի համար հարել թթվասերը, ավելացնել շաքարավազը:
Ժելատինը լցնել կես բաժակ սառը ջրի մեջ և թողնել 30րոպե: Հետո ժելատինը դնել մարմանդ կրակի վրա և եփել մինչև եռալը: Սառելուց հետո անհրաժեշտ է այն ավելացնել թթվասերի վրա և կրկին խառնել: Ավելացնել նախապես մանրացրած կիվին և ելակը: Այս ամենը լցնել տարայի մեջ և դնել սառնարանը՝ թողնել 2-3 ժամ: Հետո զգուշությամբ շրջել մատուցվող ափսեի մեջ: