500 գրամ միս և անչափ համեղ ընթրիքը պատրաստ է․ «Ռագու»


Ռագուի անհաշիվ բաղադրատոմսերից առաջարկում ենք այս մեկը։ Իսկ ինչո՞ւ հենց սա․ քանի որ այն անչափ արագ է պատրաստվում և անչափ համեղ է։ Պատրաստեք ռագու այս բաղադրատոմսով և համոզված եղեք՝ ընթրիքն անմшհական կստացվի։ Գոհ կլինեն ընտանիքի բոլոր անդամները։

Եվ այսպես, համեղ ընթրիք ստանալու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Միս — 500 գ

Սոխ — 1 հ․

Սունկ — 5 հ․

Գազար — 1 հ․

Կարտոֆիլ — 2 հ․

Բուլղարական պղպեղ — 1 հ․

Լոլիկ — 2 հ․

Սմբուկ — 1 հ․

Տոմատի հյութ — 2 բաժակ

Ջուր — 1 բաժակ

Կանաչի, սխտոր՝ ըստ ճաշակի

Բուսայուղի մեջ տապակել հորթի միսը։ Բանջարեղենը կտրատել մանր քառակուսիներով և  տապակել հետևյալ հերթականությամբ՝ սոխ, գազար, պղպեղ, լոլիկ,կարտոֆիլ։ Այս ամենի  վրա լցնել տոմատի հյութը և ջուրը։

Ջուրը պարտադիր բաղադրիչ չէ։ Կախված է այն բանից, թե ինչպիսի խտության ռագու եք ցանկանում։ Համեմել ձեր հավանած համեմունքներով և վերջում ավելացնել կանաչին և սխտորը։ Եվ վերջ։

Ինչպես տեսաք այն պատրաստելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում։ Բարի ախորժակ


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!