Մանկության հիշվող դրվագներից մեկն է լ համեղ ուտեստեն են, օրինակ՝ փքաբլիթը։ Եթե պոնչիկանոց չեք կարող գնալ ինչ-ինչ պատճառներով, ապա այս բաղադրատոմսը հաստատ ձեզ համար է։

Պատրաստեք այս փքաբլիթները և օրը տոն կդառնա։

Ընտանիքում բոլորը կուրախանան այս քաղցրեղենով։ Փքաբլիթների հետ մատուցեք մեկ բաժակ տաք կակաո և ընդգծեք ու լրացեք համը։

Անհրաժեշտ է՝
Խմորի համար՝
1.5 բժ գոլ կաթ
21 գ խմորիչ
1 պտղունց աղ
2 ճ․գ․ շաքարավազ
2 հ․հավկիթ
1 սուրճի բաժակ բուսայուղ
700 գ ալյուր
Կրեմ՝
3 բաժակ կաթ
2 բժ շաքարավազ
8 ճ․գ․ ալյուր
1 թ․գ․ վանիլ

Կաթին ավելացնել խմորիչը, աղը, շաքարավազը, հավկիթը և լավ խառնել, այնուհետև հավելել բուսայուղը և ալյուրը՝ ավելացնելով մաղելով և քիչ-քիչ, ապա ստանալ փափուկ, էլաստիկ խմոր։ Խմորը թողնել հասունանա մոտ 30 ր։ Այդ ընթացքում պատրաստեք կրեմը։

Բոլոր բաղադրամասերը միախառնել, դնել կրակին և խառնելով եփել այնքան, մինչ կպնդանա և կստացվի կրեմային զանգված, միացնել վանիլինը և միախառնել։

Այնուհետև խմորից առանձնացնել կտորներ, գրտնակել, բաժակի օգնությամբ կտրատել շրջաններ, որոնք անհրաժեշտ է տապակել եռացող առատ բուսայուղում, այնուհետև խոհանոցային պարկի օգնությամբ կրեմը լցնել փքաբլիթների մեջ։ Վրան շաղ տվեք շաքարի փոշի։