Փքաբլիթներ, որոնք այնքան համեղ են ստացվում, որ րոպեների ընթացքում անհետանում են սեղանից


Փքաբլիթների սիրահար են գրեթե բոլորը։ Այս քաղցրեղենը, որը նաև կշտացնող է, ասես, հիշեցնում է մանկության համը։ Տարիներ ի վեր այս համեղագույն ուտեստը համարվել է իդեալական նախաճաշ։ Բերել ենք փքաբլիթների բաղադրատոմս, որի պատրաստմանը հետևելով՝ կստանաք հրաշալի փքաբլիթներ, որոնք կվայելեն ձեր ընտանիքի բոլոր անդամներրը, հատկապես՝ փոքրիկները։

Անհրաժեշտ է՝

Կաթ — 0,5 լ

Հավկիթ — 3 հ․

Խմորիչ — 11 գ

Շաքարավազ — 2 ճ․գ․

Ալյուր — 1 կգ

Աղ — 1 թ․գ․

Կարագ — 200 գ

Բուսայուղ

Եվ այսպես՝ նախատեսված բոլոր բաղադրիչները միախառնել, վերջում վրան մաղել ալյուրը, հունցել և ստանալ ձեռքերին չկպչող խմոր․ պարբերաբար կարելի է ձեռքերին բուսայուղ քսել։

Խմորը ծածկել սրբիչով և մեկ ժամով դնել մի կողմ, որից հետո, երբ բավականաչափ հասունացած կլինի խմորը, բաժանել փոքր գնդիկների, ապա մատների օգնությամբ գնդիկի մեջտեղում անցք բացել և պատրաստել առատ բուսայուղով  տաք թավայում։ Կցված լուսակարները կարող են օգտակար լինել։

Վայելեք այն թեյով կամ սուրճով։ Կարելի նաև զարդարել շոկոլադով և գունավոր մանր կոնֆետներով, ինչպես նաև շաղ տալ շաքարի փոշի։


Понравилась статья? Поделиться с друзьями: