Փլավ, որը կդառնա ձեր ամենասիրելի ուտեստներից մեկը․ յուրահատուկ


Ուզբեկական փլավն անզուգական է և շատեր համար սիրելի, բայց բերել ենք մի բաղադրատոմս, որը, հավատացեք, համային հատկանիշներով անչափ կգրավի և կդառնա ձեր ամենասիրելի ուտեստներից մեկը։ Պահպանեք այս բաղադրատոմսը և պատաստեք առաջիկայում՝ հաճելիորեն զարմացնելով մտերիմներին։

Անհրաժեշտ է՝

300 գ խոշոր բլղուր

150 գ թարմ շամպինյոն

1 գազար

1 գլուխ սոխ

50 մլ բուսայուղ

Կես թեյի գդալ չոր նանա

0,5 թ․ գ, կարմիր պղպեղ (կարելի է փոքր-ինչ կծու վերցնել)

Աղ՝ ըստ ճաշակի

600 մլ եռման ջուր

Անցնենք պատրաստմանը։ Բլղուրը սառը ջրում թրջել 15 ր։ Բուսայուղում 5 ր կարմրացնել մանրացված բանջարեղենը, համեմել, լցնել ջրքամված բլղուրը, տապակել 3 ր, լցնել եռման ջուր:

Եփել փակ կափարիչի տակ, ցածր կրակով մինչ ջուրը կգոլորշիանա: Եփվելուց հետո կափարիչի տակ սրբիչ փռել, որպեսզի ավելորդ խոնավությունը քաշի իր մեջ: Թողնել փլավը 5-10 ր հանգիստ վիճակում, ապա մատուցել:

Մսային տարբեր խավարտների հետ իդեալական համադրություն կարող եք ստեղծել։ Այն դուր կգա բոլորին։ Պատրաստեք և վայելեք։ Անուշ լինի։


Понравилась статья? Поделиться с друзьями: