Դուք կարծում եք չե՞ք կարողանա պատրաստել այս ախորժալի փանքեյքից։ Փորձեք այս բաղադրատոմսը և ամեն բան կստացվի այնպես, ինչպես անհրաժեշտ է։ Ձեզ ուղղակի անհրաժեշտ կլինի՝

Հավկիթ — 2 հ․
Շաքարավազ — 40 գ
Մեղր — 1 ճ․գ․
Ալյուր — 90 գ
Փխրեցուցիչ — 1 թ․գ․
Վանիլին
Ջուր — 10
Միջուկն ըստ ցանկության (հալեցված շոկոլադ, խտ․ կաթ կամ եփովի խմոր)

Այս քաղցրեղենը պատրաստման տարրական մոտեցում ունի, սակայն կան կանոններ, որոնք պետք է պահպանել։ Նախ՝ թավան պետք է իդեալական լինի (չկպչող) և հետևել ջերմաստիճանին․ այն ամենացածր կրակից պետք է փոքր-ինչ ուժեղ լինի։

Հավկիթները շաքարավազի և մեղրի հետ հարել համապատասխան գդալով, այնուհետև մաղել ալյուրը փխրեցուցիչի հետ միասին, հավելել վանիլինը և ջուրը, լավ խառնել և վերջ։

Այժմ գդալի օգնությամբ խմորը դնել տաք թավայի մեջ և երկու կողմից կարմրացնել։ Ապա հովացած բլիթները միմյանց միացնել միջուկով և սեղմել ծայրերը։ Ահա և վերջ։ Բարի ախորժակ։