Տորթ «Վերմակ»․ ներկայացնում ենք նոր, անչափ համեղ թխվածքի բաղադրատոմս․ պատրաստեք և վայելեք


Այս թխվածքն աներևակայելի համեղ է ստացվում և իր տեսքի համար ստացել է Վերմակ անվանումը։ Այն իսկապես նման է վերմակի։ Կարևորն այն է, որ պատրաստման մեջ դժվարություններ չկան։

Անհրաժեշտ է՝

Բիսկվիթ՝

Հավկիթ — 4 հ․

Շաքար — 150 գ

Կաթ — 100 մլ

Բուսայուղ — 100 մլ

Ալյուր — 180 գ

Կակաո — 1 ճ․գ․

Փխրեցուցիչ — 1 թ․գ․

Կաթնաշոռային զանգվածի համար՝

Կաթնաշոռ — 300 գ

Շաքարավազ — 100 գ

Օսլա — 1 ճ․գ․

Հավկիթ — 1 հ․

Հավկիթը շաքարի հետ լավ հարել այնքան մինչ կստացվի ձիգ զանգված, ապա հավելել կաթն ու բուսայուղը և շարունակաբար խառնել։ Այնուհետև չոր բաղադրիչները միախառնել և մաղով լցնել ձվային զանգվածի մեջ։

Ստացված խմորը, որը պետք է լինի թթվասերից փոքր-ինչ թույլ խտության, տեղափոխել յուղաթղթով պատած ձևաման։ Այնուհետև պատրաստել կաթնաշոռային զանգվածը․ նախատեսված բաղադրիչները միախառնել և անցկացնել բլենդերով և լցնել խոհանոցային պարկի մեջ։

Զարդարել բիսկվիթն այնպես, ինչպես ցուցադրված է լուսանկարներում, հետո թխել 380 աստիճան տաքացված ջեռոցում քառասուն րոպե։ Հաճելի թեյախմութուն ենք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: