Տորթ, որի համար անհրաժեշտ է մի քանի պարզ բաղադրիչ և հաշված րոպեներ․ այս տորթը կկարողանան թխել անգամ անփորձները


1 կտոր տնական, համով քաղցրեղենից, կարծում ենք, ոչ ոք չէր հրաժարվի։ Քչերն են, որ կգտնեն ժամանակ պատրաստել բերանում հալվող տորթ։ Եվ դա է պատճառը, որ գտել ենք մի բաղադրատոմս, որի օգնությամբ րոպեների ընթացքում կպատրաստեք այնպիսի տորթ, որն ուղղակի կհալվի բերանում։ Եվ որ ամենակարևորն է անհրաժեշտ կլինի մի քանի բաղադրիչ։

Հավկիթ — 3 հ․

Շաքարավազ — 200 գ

Ալյուր — 250 գ

Կրեմ՝

Խտացրած կաթ — 200 գ

Կարագ — 200 գ

Վանիլ

Հատապտուղներ, մրգեր ըստ ցանկության

Հավկիթները լավ հարել։ Այնքան մինչև կստանաք սպիտակավուն և լավ բարձրացած մասա։ Այնուհետև շարունակելով հարելը դանդաղորեն, հարելու հետ մեկտեղ փոքր-փոքր քանակությամբ ավելացնել շաքարավազը։

Պետք է ստանաք ծորցող մասա։ Այնուհետև ալյուրը մաղելով և այդ ընթացքում զգուշությամբ խառնելով՝ լցնել։ Նույն զգուշությամբ խառնելով խմորը՝ լցնել նախապես յուղաթղթով պատրաստած ձևամանում։

Տեղափոխել 180 աստիճան տաքացված ջեռոց և թխել 25-30 ր։ Այդ ընթացքում պատրաստեք կրեմը։ Կարագը հարել այնքան մինչև կստացվի լավ սպիտակ մասա, լցնել խտացրած կաթը և վանիլը, հարել և վերջ, կարող եք հավաքել տորթը։

Բիսկիվիթը բաժանել 2 մասի և պատել կրեմով, վրան դասավորել մրգերը, հատապտուները, ծածկել տորթի մյուս մասով, վրան պատել կրեմով, ապա զարդարել ինչպես կցանկանաք։


Понравилась статья? Поделиться с друзьями: