Տորթ «Մոզաիկ»․ այս համեղ քաղցրավենիքը կդառնա ձեր երեխաների սիրելին


Բերել ենք հրաշալի և անչափ հեշտ բաղադրությամբ մի տորթ, որը կոչվում է «Մոզաիկ»։ Այն ամենահեշտ և համեղ քաղցրավենիքն է։

Պատրաստեք երեխաների հետ, քանի որ ընթացքն անչափ հեշտ է և դուր կգա փոքրիկներին: Անհրաժեշտ է՝

Հալեցված կարագը միախառնել շաքարավազին, միացնել սառը կաթը, կակաոն և լավ խառնել մինչ կմիասեռվի: Հավելել բլենդերով անցկացված ընկույզը և մասերիբաժանած թխվածքաբլիթները:

Ձեռքերի օգնոււթյամբ լավ խառնել: Տարայի մեջ դնել սննդային թաղանթ, լցնել զանգվածը և լավ սեղմել: Տեղափոխել սառնարան 5 ժ կամ սառցարան՝ 1-2 ժ:

Զարդարել ինչպես կցանկանաք՝ լուսանկարում զարդարված է հետևյալ կերպ․ սպիտակ և սև շոկոլադը լցնել տոպրակի մեջ, հալեցնել տաք ջրում և զարդարել այս համեղագույն քաղցրավենիքը, որը կդառնա շատերի սիրելին։ Կից ներկայացված լուսանկարները կարող են օգտակար լինել։

Այն սուրճի կամ թեյի հետ կստեղծի իդեալական համադրություն, որը թույլ տա վայելել հրաշալի և անմոռանալի համը։


Понравилась статья? Поделиться с друзьями: