Տժվժիկ․ հայկական ընտանեկան բաղադրատոմս․ այն արժի փորձել


Կան ազգային ավանդական ուտեստներ, որոնք անփոխարինելի են։ Հայաստանում դրանք շատ են և դրանցից մեկն է տժվժիկն է։

Ժամանակին կենդանու սիրտ, թոք, լյարդ և նման օրգանները անպետք և ավելորդ մսագնդեր են համարվել և սննդում չեն կիրառվել։ Կենդանուն մորթելուց, մշակելուց հետո դրանք դեն են նետվել, իսկ աղքատները հավաքել են և օրվա ապրուստ պատրաստել դրանցից։

Այնուհտև այն լայն տարածում է ձեռք բերել և սիրելի դարձել նաև հարուստ խավի համար։

Այս բաղադրատոմսով տժվժիկ պատրաստելու համար անհրաժեշտ է մանրացրած սալը լցնել թավայի մեջ ու կափարիչը փակել։

Մի քանի րոպեն մեկ խառնել մինչև կարմրի, և  իր յուղը հալվի:

Ապա դատարկել թավայից և առաջացած յուղի մեջ լցնել մյուս բաղադրիչները՝ թոք, սիրտ, լյարդ, համեմել սև և կարմիր պղպեղներով:

Մոտավորրապես 20 ր անց ավելացնել կարտոֆիլը և փակ կափարիչով եփել մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը: Հավելել շատ սոխ, տապակել ևս 2 ր և վերջ՝ պատրաստ է։ Բարի ախորժակ:


Понравилась статья? Поделиться с друзьями: