Վինեգրետը թավայում․ զարմանալի է հնչում, բայց աներևակայելի համեղ է ստացվում․ պատրաստեք և կհամոզվեք


Այս աղցանը բավականին երկար տարիների պատմություն ունի։ Այն պատրաստւմ են բոլորը։ Իսկ ինչպեսհայտնի էնորույթներ, նոր համեր և նոր մոտեցումներ շատերն են սիրում և ահա հին աղցանի համար նոր մոտեցում ենք առաջարկում։

Վինեգրետի այս բաղադրատոմսը, հավատացեք, շատ դուր կգա ձեզ։ Այն աներևակայելի համեղ է ստացվում, ունի հագեցած և նուրբ համ։

Անհրաժեշտ է՝

Կարտոֆիլ — 2 հ․

Բազուկ — 2 հ․

Գազար — 1 հ․

Սոխ — 1 հ․

Թթու վարունգ — 100 գ

Կանաչ ոլոռ — 1 փոքր տարա

Կանաչ սոխի մի քանի ճյուղ

Բուսայուղ, աղ, սև բիբար, շաքարավազ, ըստ ցանկության նաև կարելի է հավելել կիտրոնի հյութ և մանանեխ։

Բուսայուղը լցնել թավայի մեջ և քառակուսիներով կտրատած ճակնդեղը, կարտոֆիկը և գազարը հերթականությամբ, շերտերով լցնել իրար վրա և 1 սուրճի բաժակ ջուր, ապա փակ կափարիչով եփել ուժեղ կրակի վրա։ Երբ կափարիչի ներսի հատվածից կհայտնվեն ջրի կաթիլներ, չորս րոպեից անջատեք և թույլ տվեք սառչի։

Մինչ այդ մնացած բաղադրիչները մանրացնել և հավելել արդեն հովացած բանջարեղենին, համեմել, լավ միախառնել և վերջ, կարելի է վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!