Սպիտակ լոբով աղցան․ անչափ համեղ և օգտակար


Սննդընդունումը ոչ   միայն պետք է լինի հաճելի, այլ նաև օգտակար։ Ժամանակակից  խոհանոցը յուրաքանչյուրին տալիս է այդ հնարավորությունը։

Այսօր խոհանոցում կարելի է ստեղծագործել, համադրել և երևակայել, անսահման երևակայել։ Այս անգամ ներկայացնելու ենք աղցան, որի հիմնական բաղադրամասը սպիտակ լոբին է։ Այս հատիկավորը հայտնի է իր չափազանց օգտակար հատկություններով։

Անհրաժեշտ է՝

Սպիտակ լոբի

Լոլիկ

Սոխ

Կիտրոնի հյութ

Մաղադանոս

Բուսայուղ

Աղ

Բաղադրամասերի քանակը դուք ինքներդ որոշեք,  հստակ չափաբաժիններ չկան։ Եվ այսպես՝ որպեսզի աղցանը արագ ստացվի, կարելի է վերցնել պահածոյացված սպիտակ  լոբի, որի վրա հավելեք կտրատած լոլիկը, սոխ՝ կտրատած կիսալուսնաձև, մանրացված մաղադանոս և այս ամենի վրա քամեք թարմ կիտրոնի հյութ, այնուհետև լցրեք բուսայուղը, աղ  արեք, լավ խառնեք և վերջ։

Ահա և աղցանը, որն այնքան օգտակար ու համեղ է։ Այն ինչպես նկատեցիք պատրաստվում է վայրկյանների ընթացքում։ Բարի  ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: