Սուրբ Ծննդյան փլավի անչափ համեղ, յուրօրինակ մատուցմամբ բաղադրատոմս


Սուրբ Ծնունդն այն տոներից է, երբ ուտեստը նշանակություն ունի և այս տոնի գլխավոր ուտեստը բրնձով, չամչով փլավն է։ Ցանկացած տան տիկին սեփական բաղադրատոմսն ունի այն պատրաստելու։ Առաջարկում ենք բաղադրատոմս, որը հավատացեք՝ շատ կհավանեք։

Անհրաժեշտ է՝

Բրինձ — 300 գ

ջուր — 300 մլ

Կարագ — 4-5 ճ․գ․

Աղ — 1 թ․գ․

Չրեղեն — 1 մեծ բուռ

Բրինձը լվանալուց հետո կարագով լի թավայում մի քանի վայրկյան բովել։ Ապա հավելել եռացող ջուրը, խառնել, ծածկել թավան յուղաթղթով։

Դա անհրաժեշտ է, որպեսզի բրինձը լավ շոգեխաշվի։ Անհրաժեշտ է եփել տասնհինգ րոպե և գազօջախի ամենացածր կրակի վրա։ Իսկ երբ կանցնի տասնհինգ րոպեն և կանջատեք կրակը, ևս տասնհինգ րոպե փակ կափարիչով սպասեք։

Այդ ընթացքում մեկ այլ կարագով թավայի մեջ կարմրացրեք չրեղենը, այնուհետև խաշած բրինձը և չրեղենը միացնել իրար և համտեսել։Կարող եք մատուցել բուսայուղում տապակած լավաշի կտորներով։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: