Բոլոր երկրների խոհանոցներում ապուրները առանձնահատուկ տեղ են գրավում։ Ապուրները օրգանիզմին անհրաժեշտ ճաշատեսակների ցանկին են պատկանում։

Առաջարկում ենք պատրաստել անչափ համեղ սնկով ապուր։ Սունկն իր օգտակար հատկություններով չի զիջում այլ մթերքներին։ Պատրաստեք սնկի և սպանախի համադրությամբ այս ապուրը և զգացեք աներևակայելի համ։

Անհրաժեշտ է՝
Սոխ — 1 հ․
Կարտոֆիլ — 1 հ․
Սունկ՝ շամպինիոն տեսակի — 300 գ
Սպանախ — 1 կապ
Բուսայուղ — 3 ճ․գ․
Սխտոր — 1 ատամիկ

Ապուրի պատրաստման գործընթացը սկսելու համար սկսեք սոխառածի պատրաստումից, ավելացրեք սունկը, և 5 ր․ շարունակ տապակեք։ Այնուհետև լցրեք մանր քաակուսիներով կտրատած կարտոֆիլը, ջուր և եփեք մինչ կարտոֆիլը կնկատեք, որ պատրաստ է, որից հետո ավելացրեք սպանախը և եփեք 2-3 ր․։

Ահա և վերջ՝ ապուրը պատրաստ է: Եթե սիրում եք, կարող եք մատուցել սխտորով։ Այդպես առավել համեղ և ընդգծված համ կարող է ունենալ սնկապուրը։ Եվ իհարկե կարելի է բուսայուղը փոխարինել կարագով՝ ըստ ցանկության։