Քանի դեռ եղանակները չեն հասցրել տաքանալ, շարունակեք վայելել տաք ապուրները և այդ հարցում սիրով կօգնենք մենք՝ տրամադրելով հերթական համեղագույն ապուրներից մեկը։ Այն հետաքրքիր համադրությամբ բաղադրատոմս է, որը հավատացեք՝ անչափ շատ կհավանեք։ Այն իրենից ներկայայցնում է սիսեռով ապուր, որը համադրվել է ծաղկակաղամբի հետ։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի՝
200 գ խաշած սիսեռ
200 գ ծաղկակաղամբ
0,5 սոխ
3 ճ/գ բուսայուղ
2 ճ/գ տոմատի մածուկ
1 հ․ կարտոֆիլ
1 հ․ դափնու տերև
Աղ, սև և կարմիր պղպեղ

Չորացրած ռեհան, որը պարտադիր բաղադրիչ է։ Հենց այս բաղադրիչն է ապուրին տալիս յուրահատուկ համեղություն։

Սոխառած պատրաստել, հավելել տոմատը, պղպեղները, ապա մի քանի վայրկյան խառելուց հետո լցնել նախապես խաշված սիսեռը և փոքր-ինչ շոգեխաշել։ Ավելացնել ծաղկակաղամբը, կարտոֆիլը և լցնել ջուրը այնքան, որքան ցույց է տրված նկարում, դնել դափնու տերևը, եփել։

Պատրաստ է լինում, երբ կարտոֆիլն ու ծաղկակաղամբը եփվում են։ Եփվելուց տասը րոպե առաջ լցնել չորացրաց ռեհանը։ Մատուցել տաք վիճակում, չորահացով։