Ռուլետ, որը կստացվի բոլորի մոտ․ պարզ և մինիմալ բաղադրիչներ


Այս խմորեղենի պատրաստումն անչափ դյուրին է։ Այն իրենից ներկայացնում է ռուլետ, որը ստացվում է բոլորի մոտ։ Անհրաժեշտ է՝

Խմոր

5 հավկիթ

1 բաժակ շաքարավազ (200 մլ բաժակով)

1բաժակ ալյուր ( 200 մլ բաժակով)

1 ճ/գ բուսայուղ

1 թ/գ փխրեցուցիչ

Վանիլին

Հավկիթները շաքարավազի հետ լավ հարել մինչև կսպիտակի, ավելացնել մյուս բաղադրիչները։ Ջեռոցի մեծ տապակի մեջ փռել յուղաթուղթ (սա չափազանց կարևոր է), լցնել խմորը և տեղափոխել 170 աստիճան տաքացած ջեռոց։ Թխել 12-15 ր՝ խմորի վերնամասը թույլ կարմրում է:

Սեղանին նախապես փռել խոնավ սրբիչ, վրան շրջել ռուլետը, հեռացնել յուղաթուղթը և սրբիչի հետ միասին տաք-տաք փաթաթել ռուլետը, թողնել 5 ր, որպեսզի ընդունի ձևը, ապա բացել, կրեմը քսել, նորից փաթաթել, դնել սառնարան 2 ժամով, որից հետո կարելի է վայելել։ Կարող եք պատրաստել մրգային ջեմերով:

Կրեմի համար անհրաժեշտ է՝ 200 մլ 35%-անոց սերուցքը հարել 2 ճ/գ շաքարի փոշու հետ և ավելացնել 3 ճ/գ եփած խտացրած կաթ։ Կարելի է քսել կարագով եփած խտացրած կաթով կրեմ՝ ինչպես որ կցանկանաք: Զարդարել ըստ ճաշակի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!