Պատրաստեք պիցցան թավայում առանց խմորի և մի քանի րոպեների ընթացքում․ արագ և անասելի համեղ ու խրթխրթան


Իտալական խոհանոցից հայտնի դարձած պիցցան սիրում են գրեթե բոլորը, հատկապես՝ երեխաները։ Գոյություն ունեն պիցցայի պատրաստման հազարավոր բաղադրատոմսեր։

Այս ուտեստը պատրաստելու համար նույնիսկ կարող եք տուրք տալ երևակայությանը և ստեղծել ձեր իսկ քիմքին  հարիր  պիցցան։

Սակայն այսօր առաջարկում ենք պիցցայի  մի բաղադրատոմս, որտեղ բացակայում է խմորային հատվածը։ Այն պատրաստվում է թավայում և, հավատացեք, համային առումով չի զիջում խմորային պիցցային։

Անհրաժեշտ է՝

Կատոֆիլ

Աղ,  սև պղպեղ

Օրեգանո

Հավկիթ

Մայոնեզ

Կեչտուպ

Երշիկ

Ձիթապտուղ

Լոլիկ

Սոխ

Պանիր

Վարունգ

2-3 կարտոֆիլներն անցկացնել քերիչով։ Կարտոֆիլն այս բաղադրատոմսում խմորի դեր է իրականացնում։

Ավելացնել փոքր-ինչ աղ։ Ապա կարտոֆիլից քամել ավելորդ հեղուկը և վրան ավելացնել հավկիթ, ապա՝ սև պղպեղ։

Տաք թավայի վրա լցնել ձիթայուղ, որտեղ էլ պետք է տապակել կարտոֆիլային զանգվածը։

Մինչ կարտոֆիլի տապակվելը առանձին տարայում լցնել 2 ճ․գ մայոնեզ, ավելացնել կետչուպ, օրեգանո և  լավ խառնել, ապա տապակած կարտոֆիլը տեղափոխել ափսեի մեջ, վրան քսել սոուսը, որի վրա էլ կարելի է դասավորել մյուս բաղադրիչները՝ ըստ ճաշակի։

Բաղադրիչները վերցրեք աչքաչափով և ցանկությամբ՝ որքան նախընտրում եք։ Ապա տեղափոխել  80 աստիճանով տաքացված ջեռոց ՝ 6-7 րոպե։ Եվ վերջ, համեղագույն պիցցան կարող եք վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями: