Բոլոր բժիշկները, դիետոլոգները միաբերան պնդում են, որ երկարակեցության առաջին նախապայմանը առողջ սնունդն է, որի համար առջարկում են շատ օգտագործել բանջարեղեն։ Եվ այդ պատճառով առաջարակում են բանջարեղենային աղցան, որն անչափ համեղ է և հեշտ պատրաստման մեջ։ Այն պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները․

Սմբուկ — 3 հ․
Կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ, խմելի-սոնելի՝ ըստ ճաշակի
Լոլիկ — 8 հ․
Սոխ — 1 հ․
Մաղադանոս, համեմ — մի քանի ճյուղ
Դդմի սերմեր — 50 գ
Ձիթայուղ — 2 ճ․գ․

Սմբուկը կտրատել ոչ մանր կտորներով, բուսայուղ լցել, համեմել, միախառնել և եփել ջեռոցում։

Մինչ սմբուկի պատրաստ լինելը, կիսալուսնաձև և բարակ կտրատել սոխը, լոլիկները բաժանել չորս մասի, վրան շաղ տալ դդմի սերմերը, մանրացրած կանաչին, ապա դուրս բերել եփած սմբուկը և միախառնել լոլիկային խառնուրդին, լավ խառնել, ձևավորել կանաչ տերևներով և մատուցել։

Թարմ, ամառային աներևակայելի համով օժտված այս աղցանը կհավաեն բոլորը։