Պանրով փիդե։ Թվում է՝ այս ուտեստը հնարավոր է համտեսել ռեստորաններում։ Հավատացեք, այն ոչ պակաս համեղ հնարավոր է պատրաստել տան պայմաններում։

Գաղտնիքը՝ պետք է ստանալ բարակ, թարմ հացի պես խրթան խմոր, այլ ոչ թե բուլկու պես փափուկ, բարձրացող:

Անհրաժեշտ է՝
Ալյուր — 500 գ
Ջուր — 300 մլ
Աղ — 1 թ․գ․
Շաքարավազ — 1 թ․գ․
Խմորիչ — 1 ճ․գ․

Ամենը խառնել, ստանալ փափուկ, ձեռքերին չկպչող խմոր: Սեղանին ալյուր ցանելշաղ տալ և բաժանել 3 գնդի: Երկարավուն գրտնակել, ինչպես ցույց է տրված լուսանկարում, լցնել հալվող պանիր, վրայից ավելացնել ինչ կցանկանաք` բաստուրմա, սուջուխ, ապխտած երշիկ կամ սունկ, ընտրությունը բազմազան է, բայց 2 բաղադրիչից ավել չեք կարող ավելացնել: Բաղադրությունը պետք է լինի առատ պանիր + 1-2 բաղադրիչ:

Կողքերից խմորը վրա բերել 1-1.5 սմ, քսել դեղնուց և դնել երկեւ հարյուր աստիճան տաք ջեռոցում: Երբ խմորը կկարմրի, պանիր լցնել և 1 ր․ սպասել, որ հալվի և կարելի է համտեսել: