Պաննա կոտա պատրաստելու համար մենք ունենք մի պարզ և մատչելի բաղադրատոմս:

Անհրաժեշտ բաղադրիչները՝
— սերուցք (բարձր յուղայնությամբ) — 500 գր.
— վանիլային շաքար մեկ փաթեթ
— ժելատին մեկ տուփ (կամ 15-20 գրամ)
— շաքարավազ 50 գր.
— ելակ, մոշ, կամ այլ հատապտուղ
— մրգային օշարակ 100 մլ
Պատրաստման եղանակը՝
Ժելատինը 100 մլ սառը եռացված ջրի մեջ թողնել մոտ կես ժամ: Մինչւ ժելատինը ուռչում է, սերուցքը հարիչով հարել շաքարավազի և վանիլային շաքարի հետ, մինչև միասեսակ զանգված ստանալը: Ժելատինը տաքացնել (կրակի կամ գոլորշու վրա), որ ժելատինի հատիկները հալվեն, բայց առանց եռացնելու:
Թողնել սառչի, բայց նորից չպնդանա, հետո այն ավելացնել սերուցքի և շաքարավազի զանգվածի մեջ, լավ հարել: Խառնուրդը լցնել ֆորմաների կամ բաժակների մեջ և 2-3 ժամով տողնել սառնարանում: Մատուցել մրգային օշարակով և հատապտուղներով զարդարված: