Պաղպաղակ «Սենդվիչ»․ պատրաստեք առանց որևէ ջանք գործադրելու և վայելեք աներևակայելի համեղ, սառը պաղպաղակ


Հազվադեպ մարդիկ կարող են պատահել, ովքեր չեն սիրում պաղպաղակ։ Ամառվա տապը փոքր-ինչ մեղմելու համար բոլորս շտապում ենք գնել պաղպաղակ։ Առաջարկում ենք այսօր ոչ թե գնել, այլ տան պայմաններում պատրաստել, որը ջանքեր չի պահանջի և աներևակայելի համեղ կստացվի։ Այն կոչվում է «Սենդվիչ»։

 

Անհրաժեշտ է՝

Սերուցք(35%) — 200 մլ

Շաքարի փոշի — 3 ճ․գ․

Հասած բանան — 1 հ․

Կաթնաշոռ — 200 գ

Կակաո — 1 ճ․գ․

Սերուցքը շաքարի փոշու հետ մի քիչ հարել, ավելացնել մյուս բաղադրիչները և անցկացնել բլենդերով:

Պլաստիկ կամ ջերմակայուն ապակյա տարայի մեջ դնել պոլիէթիլենային տոպրակ կամ սննդային թաղանթ, թարս դասավորել թխվածքաբլիթները, վրան լցնել ամբողջ զանգվածը և նորից շարել թխվածքաբլիթներ:

Դնել սառցարան առնվազն 3-4 ժամով, որից հետո կտրատել և վայելել։

Հավատացեք այն սիրում են բոլորը՝ թե՛ մեծերը և թե՛ առավել ևս երեխաները։ Կարելի է պատրաստի ամբողջ պաղպաղակը կտրատել, դասավորել տոպրակում և այդպես պահել սառցախցիկում, որպեսզի ապակյա տարան օրեր շարունակ չմնա սառցախցիկում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!