Շատերը չեն սիրում համտեսելմիևնույն ուտեստն անընդհատ և փորձարկումների և նոր բաղադրատոմսերի կարիք է լինում։ Եվ այդ է պատճառը, որ բերել ենք բաղադրատոմս, որը յուրօրինակ է և համեղ։ Այս աղցանի գլխավոր բացղադրիչը չորացրած սմբուկն է։

Դե ինչ, եթե հետաքրքրեց, ապա սկսեք պատրաստել մեզ հետ։ Չորացրած սմբուկը սկզբում եռման ջրով թրջել, թողնել 15-20 ր, որպեսզի փափկի և դառնությունը դուրս գա, այնուհետև ջուրը թափել, նոր ջրով դնել եփելու և եփել մինչ սմբուկի փափկելը։

Այն մոտավորապես կարող է տևել 0,5 ժամ։ Եփելուց հետո ջրքամել: Թավայում տապակել փետրաձև կտրատած սոխը, հավելել սմբուկը և միասին մոտ 5 ր տապակել:

Դատարկել թասի մեջ, աչքաչափով կամ ձեր իսկ քիմքին հաճելի համեմել ՝ աղով, սև պղպեղով, սխտորով, ապա միացնել մաղադանոս, սամիթ, ընկույզ, թթվասեր, մայոնեզ։

Թողնել մոտավորապպես 0,5 ժամ, որպեսզի համերը խառնվեն, այնուհետև վայելել համեղագույն աղցանը: Բարի ախորժակ։