Տարբեր խոհանոցներից համտեսելը հետաքրքիր է։ Դրանք այնքան համող են լինում , որ այլ խոհանոցի ուտեստի պատրաստումը ավանդույթի է վերածվում։ Կարծում ենք այդ ուտեստների շարքին է դասվում ուզբեկական փլավը։ Սակայն այն անմահական համեղ է ստացվում, երբ օգտագործվում է իրական բաղադրատոմսը։ Առաջարկում ենք պատրաստել և ընտանիքի հետ վայելել երեկոն համեղ սեղանի շուրջ։

Անհրաժեշտ է․
Բրինձ — 200 գ
Գառան միս — 1 կգ
Սոխ — 4 հ․
Սխտոր — 2 գլուխ
Գազար — 1 կգ
Բուսայուղ — 300 մլ
Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի և ցանկության

Բրինձը լավ լվանալ, սխտորը մաքրել, բայց ատամիկները չառանձնացնել, 3 սոխը վերածել կիսալուսնաձև տեսքի, իսկ գազարը՝ երկար, բարակ ձողերով։

Բուսայուղը տաքացնել թավայում և 1 սոխը կեղևով այնքան տապակել, մինչ կսևանա, մաքրել կեղևից և մանրացնել, տապակել մինչ ոսկեգունելը։ Լցնել մանրացված ոչխարի միսը և տապակել, լցնել գազարը, տապակել։ Տասը ր․ տապակելուց հետո լցնել եռման ջուր (պարունակությունից 1սմ վերև)։

Ավելացնել չորացրած, կծու պղպեղ և 1ժ եփել ցածր կրակի վրա։ Ավելացնել նախընտրած համեմունքները։ Եփել ևս 10ր․, ապա լցնել բրինձը։ Երբ ջուրն ամբողջությամբ կքաշվի, պատրաստ է։