Շոկո պուդինգ. ամենահամեղ պուդինգը, որը կխենթացնի իր համով


Շոկո պուդինգ. ամենահամեղ վեգան պուդինգը։ Այո՛, վեգան և համեղ ուտել սիրողները կարող են այն իրենց թույլ տալ համտեսել պահքի ընթացքում։

Անչափ արագ պատրաստվող այս դեսերտը հրաշալի տարբերակ է հյուրասիրել  անսպասելի ժամանած հյուրերին։ Հավատացնում ենք, որ այն դուր կգա բոլորին։ Համեղ է, օգտակար և  հագեցած վիտամիններով, որոնք անչափ անհրաժեշտ են մեր օրգանիզմին, հատկապես այս ամիսներին, երբ օրգանիզմը վերականգնել է պետք։

Անհրաժեշտ է՝

Կես լավ հասունացած ավոկադո

1 փոքր բանան

1 ճ/գ կակաո

1 ճ/գ մեղր կամ այլ օշարակ՝ ըստ ցանկության

30 մլ բուսական կաթ կամ ջուր ( կարելի է նաև կովի կաթ, եթե բուսակեր չեք կամ պահքի մեջ չեք)

Եվ այսպես անցնենք պատրաստման գործընթացին․ ընդամենն անհրաժեշտ է բլենդել բոլոր բաղադրիչները և  ստանալ ամենանուրբ, ամենաթեթև,

բայց միաժամանակ հագեցնող պուդինգը, որը կարող եք ուտել ինչպես նախաճաշին, այնպես էլ օրվա ցանկացած ժամի որպես քաղցրավենիք:


Понравилась статья? Поделиться с друзьями: