Առաջարկում ենք թխել յուրօրինակ համային հատկանիշներով օժտված շոկոլադե-սրճային տորթ, որի հետ սուրճը, հավատացեք, իրական վայելքի կվերածվի։ Վայելեք հարազատների և ընկերների հետ։ Այն կհավանի անգամ ամենաքմահաճ քիմքի տեր անձնավորությունը։

Այն իրականություն դարձնելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
Հավկիթ — 3 հ․
Շաքարավազ — 100 գ
Կաթ — 80 մլ
Բուսայոյւղ — 50 մլ
Փխրեցուցիչ — 1,5 թ․գ․
Ալյուր — 120 գ
Կակաո — 1 թ․գ․

Ձուն հարել աստիճանաբար ավելացնելով շաքարը` մինչ զանգվածը կսպիտակի: Խորհուրդ է տրվում հետագա գործողությունները կատարել փայտե կամ սիլիկոնե գդալով: Ավելացնել բոլոր բաղադրիչները, վերջում մաղելով կակաոն և ալյուրը: Պատրաստի խմորը տեղափոխել 180 աստիճանով տաքացված ջեռոց: Պատրաստի խմորը ցողեք հետևյալ հեղուկային զանգվածով․

Կաթ — 10 ճ․գ․
Լուծվող սուրճ — 1 թ․գ․
Կոնյակ՝ ըստ ճաշակի

Ապա քսել հարած սերուցքը` 200 մլ 33-35% սերուցք + 2 ճ․գ․ շաքարի փոշի: Վերջում շաղ տալ փոքր-ինչ կակաո և դնել սառնարան, պահել այնտեղ 1 ժամ, որից հետո միայն կարելի է մատուցել և համտեսել աներևակայելի համը։