Շոկոլադե անմահական տորթ, որի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 7 րոպե


Այսօր կներկայացնենք շոկոլադե տորթի բաղադրատոմս, որը կարելի է պատրաստել միկրոաիքային վառարանում ընդամենը յոթ րոպեի ընթացքում։ Միգուցե անհավանական թվա, բայց փորձեք և կհամոզվեք։ Աննկարագրելի համեղ և դյուրին գործընթացով բաղադրատոմս է։ Այն հրաշալի լուծում է, երբ հանկարծ քաղցրի կարիք եք զգում։

Անհրաժեշտ է՝

Մածուն — 150 գ

Սոդա — 0,5 թ․գ․

Հավկիթ — 3 հ․

Շաքարավազ — 150 գ

Կարագ — 40 գ

Ալյուր — 120 գ

Կակաո — 3 ճ․գ․

Աղ — 1 պտղունց

Սոդան միախառնել մածունին և սպասել  ռեակցիայի սկսելուն, ապա զանվածին միացնել, հավկիթները, շաքարավազը և  կարագը։ Իսկ ահա առանձին տարայում միախառնել ալյուրը, կակաոն և աղը, այնուհետև դանդաղորեն ավելել մածնային զանգվածին՝ զգուշորեն խառնելով։

Պետք է ստացվի հարթ, առանց գնդիկների, թթվասերից փոքր-ինչ թույլ խմոր, որն անհրաժեշտ կլինի տեղափոխել թխելու համար նախատեսված կարագապատված ձևամանի մեջ և 7 ր թխել միկրոալիքային վառարանում ամենաբարձր ջերմաստիճանով (այստեղ՝ 750)։

Դուրս բերելուց հետո պատառաքաղով անցքեր արեք, հովացրեք և վրան քսեք ձեր իսկ ցանկացած կրեմն ու կատարեք ձեր իսկ ցանկացած զարդարանքը։


Понравилась статья? Поделиться с друзьями: