Շատ համեղ լցոնված բլիթներ


Լցոնված  բլիթներ կարելի է  պատրաստել ամեն օր: Լցոնած բլիթները, որոնք պատրաստված են ջեռոցում, շատ  համեղ  են: Նման բլիթները կարող են հրաշալի նախաճաշ լինել:

Պահանջվող  բաղադրիչներ՝

500մլ  կաթ

2 հավի ձու

260 գրամ ցորենի ալյուր

աղ

կանաչ սոխ

բուսական յուղ:

Լցոնի  համար՝

350 գրամ աղացած միս

1 սոխ

կես թեյի գդալ պղպեղ

կես թեյի գդալ կծու պղպեղ

աղ:

Պատրաստման եղանակը՝

Խմորի համար հարել ձուն, ավելացնել աղը  և լավ խառնել: Սրան ավելացնել  կաթ (300 մլ) եւ նորից հարել: Ալյուրը  ավելացրել ստացված զանգվածին: Կրկին ավելացնել կաթով բուսական յուղ: Բոլորը միասին լավ հարել: Ապա կտրատած  սոխը  ավելացնել խմորին: Խառնել մի քանի րոպե:

Պատրաստեք լցոնումը: Կտրատել սոխը՝ փոքր կտորների, ապա տապակել մինչեւ ոսկեգույն երանգ ստանալը: Այնուհետեւ ավելացնել աղացած միսը եւ շարունակել տապակել: Ավելացնել աղ, պղպեղ  եւ կծու  պղպեղ: Բոլորը լավ խառնել:

Պատրաստված խմորից  տապակել բլիթները սովորական ձեւով:

Նրբաբլիթների վրա լցնել պատրաստի լցոնը  եւ մի քանի կտոր պանիր: Նրբաբլիթները  ձեւավորել ծրարի ձեւով:

Պատրաստի բլիթները շարել տապակի  վրա եւ  պատել  թթվասերով, որի վրա լցնել պանիր:

Դնել ջեռոցում,  180 աստիճանով եւ թխել  7-10 րոպեով: Պատրաստի բլիթները  դնել ափսեի մեջ եւ մատուցել:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!