Ամռան տապը մեղմեք քաղցրով և սառը հյութի համադրությամբ։ Խնձորի և խմորի համադրությունը ամենահամեղ քաղցրեղեններից մեկն է։ Առաջարկում ենք Շառլոտկայի յուրօրինակ բաղադրատոմս, որի օգնությամբ համեղ թխվածքի պատրաստմանը հեշտությամբ կհասնեք։

Անհրաժեշտ է՝
⠀
Խնձոր — 500 գ
Հավկիթ — 3 հ․
Շաքարավազ — 180 գ
Բուսայուղ — 1 սուրճի բաժակ
Աղ — 1 պտղունց
Սոդա — 1 թ․գ․
Վանիլին — 1 պտղունց
Դարչինի փոշի — 0,5 թ․գ․
Ալյուր — 230 գ
Օսլա — 1 թ․գ

1 խնձորը շատ բարակ շերտերի բաժանել՝ վերևում շարելու, ձևավորելու համար։ 2 հատ խնձորը կլպել, միջուկը մաքրել ու քառակուսի կտորների բաժանել։

Ձուն լավ հարել շաքարավազի հետ մինչև սպիտակի, ավելացնել բուսայուղ ,վանիլին, սոդա և ալյուր: Ստացվում է ոչ ջրիկ, մի քիչ ձգվող խմոր: Կլպած մանրացրած խնձորի վրա լցնել օսլան և դարչինի փոշին, լավ խառնել: 20-24սմ տրամագծով տապակի մեջ դնել յուսաթուղթ և խնձորը դատարկել:

Ավելացնել ամբողջ խմորը: Խմորի վրա շարել բարակ շերտատած խնձորը, կարելի է դասավորել վարդի պես, ինչպես պատկերված է լուսանկարում։ Թխել 50 րոպե 170 աստիճան տաքացած ջեռոցում: