Նրբերշիկով կարկանդակներ, որոնք պատրաստ կլինեն հաշված րոպեների ընթացքում


Եթե կցանկանաք արագ և անչափ համեղ, նուրբ, փափուկ կարկանադակներ, ապա հետևեք մեզ։ Այսօր ներկայացնելու ենք ոչ այնքան սովորական կարկանդակի բաղադրատոմս։ Այստեղ հիմնական բաղադրիչը նրբերշիկն է։ Կարծում ենք հաճախ չեք լսել նրբերշիկով կարկանդակ ուտեստի մասին։ Հավատացեք, անչափ հաճելի է քիմքին։

Անհրաժեշտ է՝

Նրբերշիկ — 5 հ․

Հավկիթ — 4 հ․

Պանիր — 200 գ

Սերուցք — 200 մլ

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Ալյուր — 4 ճ․գ․

Սկսենք գործընթացը․ կտրատել նրբերշիկները և վրան հավելել հավկիթները, միացնել քերած պանիրը, սերուցքը, համեմել ըստ ցանկության, ալյուր լցնել և սկսել միախառնել այդ ամենը։

Այնուհետև խմորային զանգվածը տեղափոխեք ձևամանի մեջ, որը պատկերված է կցված լուսնկարներում։ Տեղափոխեք 180С ջեռոց, որտեղ պատրաստ կլինեն 20 ր անց։ Ահա և վերջ։ Կարելի է դնել երեախաների դպրոցի պայուսակում՝ որպես միջանկայլ սնունդ։

Այն փոքրիկները շատ կհավանեն։ Նաև լավ նախաճաշ է։ Համեղ և արագ։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: