Նրբաբլիթների անչափ համեղ բաղադրատոմս, որը հիանալի և արագ նախաճաշ կարող է լինել


Նախաճաշը բաց մի թողեք։ Բերել ենք նրբաբլիթների յուրօրինակ մի բաղադրատոմս, որի օգնությամբ օրվա կարևորագույն սննդընդունումը հաշված րոպեների ընթացքում կհաջողվի կազմակերպել։

Այն ստացվում է բոլորի մոտ, անգամ այն կանանց, ովքե փորձառու չեն։ Այս նրբաբլիթները պատրաստվում են ոչ սովորական ձևով։ Այն իր մեջ ներառում է այնպիսի բաղադրիչներ, որոնց շնորհիվ առավել օգտակար է դառնում և հագեցնող։ Բլիթներն ուտելուց հետո մինչև ճաշ քաղց չեք զգա։

Անհրաժեշտ կլինի՝

Ալյուր — 300 գ

Քերած պանիր — 200 գ

Կաթ — 300 մլ

Բուսայուղ — 3 ճ․գ․

Հավկիթ — 2 հ․

Սոդա — 1 թ․ գ․

Կանաչի

Եվ այսպես, պատրաստման գործընթացն անչափ հեշտ է։ Բոլոր վերը նշված բաղադրիչները տարայի մեջ լավ խառնել իրար, այնուհետև նրբաբլիիթների համար նախատեսված թավայում պատրաստեք այն՝ երկու կողմից կարմրացնելով։

Կանաչին կարելի է օգտագործել այն ինչ ձեր քիմիքին հաճելի է (կանաչ սոխը նույնպես հարմար տարբերակ է)։ Նրբաբլիթները կարելի է համադրել քաղցր թեյով կամ թարմ քամած մրգահյութով։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!