Նախաճաշը կարևոր է և ահա առաջարկում ենք պատրաստելայս համեղ նախաճաշը և ընտանիքին մատուցել հաճելի և համեղ րոպեներ՝ հավաքելով նանց մեկտեղ։ Այն բավականին արագ է պատրաստվում, հագեցնող է և օժտված նուրբ ու հագեցնող համով։ Այս ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ են պարզ և հասարակ բաղադրամասեր, որոնց համդարումով կստանաք համեղ ուտեստ։

Եվ այսպես՝
Լոշ — 2 հ․ (կարելի է նաև օգտագործել լավաշ)
Լոլիկ — 2 հ․
Հավկիթ — 2 հ․
Աղ և կանաչի, պանիր և կետչուպ՝ ըստ ճաշակի

Ուտեստը նախատեսված է երկու հոգու համար։ Եվ այսպես, ացնենք պատրաստման գործընթացին, որը ընդամենը մի քանի րոպե կտևի։

Լոշը կամ լավաշը կիսով չափ կտրել, քսել կետչուպը, դասավորել լոլիկն և պանիրը, կանաչին, ծալել, ինչպես պատկերված է կից լուսանկարում, թաթախել հարած հավկիթի մեջ և տապակել 2 կողմից առանց բուսայոի, չկպչող թավայում։

Հարած հավկիթի մեջ աղ լցրեք։ Վայելեք տաք և խրթխրթան նախաճաշը։ Այն կհավանեն բոլորը։ Բարի ախորժակ։