Ինչպես ասում են սննդաբանները՝ նախաճաշն ամենակարևորն է առողջ ապրելակերպի և բարեկազմ լինելու հարցում։ Ասացվածքն ասում է՝ «Նախաճաշն ինքդ կեր, ճաշը կիսիր ընկերոջդ հետ, իսկ ընթրիքը տուր թշնամուդ»։

Հետևելով ասացվածքին՝ առաջարկում ենք նախաճաշի բաղադրատոմս, որով կստանաք աներևակայելի համեղ և առողջարար հատկություններով ուտեստ։

Անհրաժեշտ է՝
Կաթնաշոռային պանիր — 200 գ
Ավոկադո — 1 հ․
Վարունգի շերտեր — շերտազատած 1 վարունգ
Հազարի տերև — մի քանի ճյուղ
Ապխտած սաղմոն կամ իշխան — 100 գ
Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Մեկ ամբողջական լավաշը փռել սեղանին։ Լավաշի եզրային հատվածում քսել կաթնաշոռային պանիրը, վրան դասավորել անհրաժեշտ մյուս բաղադրիչները, ինչպես պատկերված է լուսանկաիրում, ապա խնամքով փաթաթել։ Մատուցել ռուլետի ձևով կտրատած կամ հենց այդպես փաթաթած։

Հավատացնում ենք՝ անմահական համեղ և քիմքին հաճելի նախաճաշ է ստացվոմ, որն ամեն օր ցանկություն է առաջանում պատրաստել։ Կարելի է պատրաստել նաև բուտերբրոդների համար նախատեսված հացով։