Մրգային թխվածք անչափ փխրուն, բերանում հալվող ․ պատրաստվում է քսան րոպեում


Առաջարկում ենք պատրաստել համեղ, փխրուն, բերանում հալվող թխվածք, որը կփոխի ձեր պատկերացումները համեղ և հեշտ պատրաստվող թխվածքի բաղադրատոմսերի վերաբերյալ։ Պատրաստեք այս բուրումնավետ քաղցրավենիքը և ընտանիքի հետ վայելեք ձմեռային երեկոները։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ է՝

Ձևաման՝ 18х18 սմ

Խմոր՝

Հավկիթ — 110 գ

Կոկոսի քերուկ — 35 գ

Սերուցքայի կարագ — 82,5% -110 գ

Կաթ — 80 մլ

Շաքարավազ — 150 գ

Ալյուր — 140 գ

Փխրեցուցիչ — 0,5 թ/գ

Կարամել՝

Սերուցքային կարագ 82,5% — 30 գ

Շաքարավազ — 75 գ

Աղ — 2 գ

Բանան միջրն չափի —  3 հ․

Փափկեցված կարագը հարել շաքարավազի հետ մինչև փրփրելը։ Ավելացնել ձուն հատ-հատ և լավ խառնել։ Միացնել մաղով անցկացված ալյուրը, փխրեցուցիչը և կոկոսի քերուկը։ Չոր բաղադրիչների խառնուրդը աստիճանաբար ավելացնել հարած կարագի զանգվածի վրա և ավելացնել կաթ։

Խառնել մինչ համասեռ զանգվածի հասնելը։ Կարամելի պատրաստման համար հալեցնել կարագը շաքարավազի և աղի հետ։ Հասցնել կարամելի գույնի և խտության։ Այնուհետև ձևամանը պատել փայլաթիթեղով և լցնել կարամելը, վրան դասավորել բանաները՝ մեջտեղից բաժանած հավասար մասերի (երկարությամբ)։

Դասավորած բանանների վրա լցնել խմորը։ Թխել նախապես տաքացված 180 աստիճան ջեռոցում  30-35 րոպե, որից հետո 5-10 րոպե թողնել հովանա, այնուհետև պատրաստի թխվածքի վրա դնել ափսե և շրջել այն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!