Լավաշով ուտեստները շատերին է դուր գալիս։ Նախ դյուրին է պատրաստելը և ավելի օգտակար է, քան խմորային բաղադրություն ունեցող ուտեստները։

Ներկայացնում ենք բաղադրատոմս, որի պատրաստման համար շատ քիչ ժամանակ կպահանջվի, իսկ համն ուղղակի աներևակայելի է։

Ուտեստը հագեցնող է՝ շնորհիվ մսային բաղադրության։ Անհրաժեշտ կլինեն մի քանի բաղադրիչներ։
Լավաշ — 1 հ․
Հավի միս — 500 գ
Պանիր Մոցարելլա — 300 գ
Բուլղարական պղպեղ — 1 հ․
Սոխ — 1 հ․
Թարմ կանաչի (ցանկացած)
Համեմունքներ(աղ, սև պղպեղ, պապրիկա)

Այս մսային ռուլետի համար պետք է սկսել մսային միջուկի պատրաստումից։ Աղացած միսը, պղպեղը, սոխը, կանաչին և համեմունքները կտրատել, անցկացնել բլենդերով։ Ապա ստացված զանգվածը տարածել լավաշի վրա, տալ ռուլետի տեսք։ Վրան քերել պանիր և թխել երկու հարյուր աստիճան տաք ջեռոցում ընդամենը երեսուն րոպե։

Հավատացնում ենք 1 անգամ պատրաստելուց հետո ցանկություն է լինելու կրկին պատրաստել։ Բարի ախորժակ, կարող եք վայելել։