Բաղադրատոմսը, որն այսօր ուզում ենք ներկայացնել ձեզ, կարող է դառնալ ձեր ընտանիքի ամենահամեղ ընթրիքը։ Այն իրենից ներկայացնում է մսային կոտլետ։ Սակայն իր բաղադրությամբ այլ է և տարբերվում է մինչ այժմ հայտնի մսային կոտլետների բաղադրատոմսերից։ Համոզված ենք՝ այն դուր կգա բոլորին։

Անհրաժեշտ է՝
Մսային զանգավածի համար՝
Աղացած հորթի միս — 600 գ
Հավկիթ — 2 հ․
Կաղամբ — 150 գ
Բուսայուղ — 30 մլ
Սխտոր — 2 պճեղ
Սոխ — 1 հ․
Աղ — 1 թ․գ․
Ալյուր — 3 ճ․գ․
Սև, կարմիր պղպեղ, սամիթ

Կարտոֆիլային զանգվածի համար՝
Կարտոֆիլ — 5 հ․
Պանիր չեդդեր տեսակի — 50 գ
Կաթ — 30 մլ
Աղ — 1 թ․գ․
Սխտորի փոշի — 1 թ․գ․
Սամիթ
Սոուս՝
Տոմատի մածուկ — 2-3 ճ․գ․
Ջուր — 300 մլ
Պինդ տեսակի պանիր — 100-150 գ

Մսային կոտլետների բոլոր բաղադրիչները միախառնել։ Կաղամբն ավելացնել բարակ կտրատած։ Այս ամենը լավ խառնել։ Այնուհետև կոտլետներին տալ նավակի տեսք և դասավորել նախապես բուսայուղով պատած ձևամանի մեջ։ Խաշած կարտոֆիլներից պատրաստել խյուս, ավելացնել կարտոֆիլային կոտլետների համար նախատեսված բոլոր բաղադրիչները և լավ խառնել։

Ապա տալ կոտլետի տեսք և դնել մսային նավակների մեջ։ Վրան լցնել սոուսը (տոմատի և ջրի խառնուրդ), ապա քերած պանիր։ Եփել 200 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե։