1 անգամ թխելով և փորձելով այս բիսկվիթայի խմորը՝ հավատացեք, կսկսեք հաճախակի այն պատրաստել։ Նախ այն բավական դյուրին է պատրաստել և հետո պրակտիկ է, քանի որ ցանկացած տեսակի կրեմի, միջուկ, խյուսի և այլնի հետ կարելի է համադրել։ Մեղրային բաղադրիչով այս անչափ համեղ բիսկվիթը թխվում է ընդամենը տասը րոպեում:

Անհրաժեշտ է՝
Հավկիթ — 3 հ․
Շաքարավազ — 120 գ
Բուսայուղ — 1 սուրճի բաժ․
Սոդա — 1 թ․գ․
Մեղր — 1 ճ․գ․
Վանիլին — 1 պտղունց
Ալյուր — 250 գ

Հավկիթները շաքարավազի հետ հարել մինչ լավ սպիտակ երանգի կհասնի: Լցնել մյուս բաղադրիչները։ Պետք է ստացվի խմոր, որը չի ծորա:

Տաքացված տապակին դնել յուղաթուղթ, խմորը տարածել և թխել 170 աստիճան տաք ջեռոցում՝ ուղիղ տասը րոպե ( մինչ վարդագունելը): Թխվելուց հետո յուղաթուղթը հեռացնել, բաժանել երեք մասի: Հովանալուց հետո քսել ցանկացած տեսակի կրեմ։

Այս տորթը համեղ է ստացվում ցանկացած տեսակի կրեմով, սերուցքով։ Զարդարել նույնպես կարող եք ցանկությամբ՝ ջնարակ, քերած շոկոլադ, մանրացրած ընկուզեղեն կամ կարամել: